News

Կգործարկվի առաջին դասարանցիների ընդունելության առցանց համակարգը

Featured 2019-04-18

Երևան քաղաքի պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվելու է էլեկտրոնային գրանցման եղանակով՝ սկսած 2019-20 ուսումնական տարվանից:

 

ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կողմից կողմից մշակվել է առցանց համակարգ, որը գործարկվելու է 2019 թվականի մայիսի 15-ին՝ ժամը 9:00-ին:

 

Առցանց հայտագրման համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը`

  • մուտք գործել հայտագրման համկարգի՝ https://hayt.emis.am/ էջ,
  • ընտրել համայնքը,
  • ընտրել դպրոցը,
  • ստուգել, եթե կան ազատ տեղեր, սեղմել «ավելացնել հայտ» կոճակը  (ուշադրություն, եթե կոճակն ակտիվ չէ, նշանակում է՝ տվյալ դպրոցում ազատ տեղեր չկան, հետևաբար պետք է ընտրել մեկ այլ դպրոց)
  • մուտքագրել ծնողներից մեկի հանրային ծառայությունների, այսինքն` սոցիալական քարտի համարանիշը, ծնողի անունը, ազգանունը, գործող էլեկտրոնային փոստի հասցեն ու սեղմել «շարունակել» կոճակը։
  • Համակարգում կհայտնվի երեխայի սոցիալական քարտի համարանիշը մուտքագրելու համար անհրաժեշտ դաշտը։ Մուտքագրումից հետո համակարգը բնակչության պետական ռեգիստրից ավտոմատ կներբեռնի երեխայի անձնական մյուս տվյալները` անուն, ազգանուն, ծննդյան տարեթիվ և այլն։
  • Տվյալները ստուգելուց հետո սեղմել «շարունակել» կոճակը:
  • Էկրանի վրա կհայտնվի հայտի հաստատումը հավաստող էջն ու Ձեր էլփոստին կուղարկվի ծածկագիր։
  • Ծածկագիրը տեղադրել վերևի պատուհանում, մուտք գործել Ձեզ համար ստեղծված էջ, որտեղ տեսանելի կլինի դպրոց ընդունվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի և դրանք դպրոց ներկայացնելու ժամկետի մասին տեղեկատվությունը։

 

Ուշադրություն՝ սահմանված վերջնաժամկետում փաստաթղթերը դպրոց չներկայացնելու դեպքում հայտը կչեղարկվի։

Համակարգը հնարավորություն է տալիս սեփական ցանկությամբ Ձեր էջի միջոցով չեղարկել հայտագրումը և ընտրել նոր դպրոց։

 

Hayt.emis.am համակարգ կարելի է մուտք գործել ցանկացած վայրից: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010-52-73-43, 010-57-84-55, 010-52-47-77 հեռախոսահամարներով:

 

 

 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.