News

Միջոցառում՝ Ստեփանավանի թիվ 1 հիմնական դպրոցում

Educational 2013-10-30

Ս. թ. հոկտեմբերի 29-ին Ստեփանավանի թիվ 1 հիմնական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում` «Զրո թվի դատը» խորագրով: Միջոցառումը կազմակերպել էր դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Զարուհի Սինդոյանը, 6-րդ դասարանի աշակերտների մասնակցությամբ:
Զրոն մեղադրվում էր թվերին վերացնելու, ոչնչացնելու մեջ. «թվին 0 ես գումարում, ոչինչ չի փոխվում, թվից 0 ես հանում, կրկին ոչինչ չի փոխվում, ամենամեծ թիվն անգամ 0-ով բազմապատկելիս անհետանում է, իսկ բաժանե՞լ... նույնիսկ առաջին դասարանցին էլ գիտի, որ 0-ի վրա չի կարելի բաժանել...»: Զրոյին մեղադրում էին «1»-ը, «2»-ը, «Բաժանման նշան»-ը, «Թվաբանական արտահայտություն»-ը, «Հավասարում»-ը: Որպես պաշտպանող կողմի վկաներ ներկայացան «Կոորդինատային հարթություն»-ը, «Աշակերտ»-ը և «Տասնորդական համակարգ»-ը:
 
Դատի վերջում դատարանը մեղադրանքի մեծ մասը համարեց չափազանցված և վճռեց ավելի խորությամբ ուսումնասիրել զրոյի հատկությունները և մաթեմատիկայի գաղտնիքները:
 
Միջոցառման վերջում հյուրերը շատ ոգևորված էին աշակերտների դերասանական հմտությամբ:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.