News

Ճապոնական ֆիլմերի փառատոն` Երևան և Գյումրի քաղաքներում

Featured 2013-10-30

Ս. թ. նոյեմբերի 2-6-ը Երևանում և Գյումրիում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կանցկացվի ճապոնական ֆիլմերի փառատոն:
Փառատոնի անցկացման աշխարհագրությունն ընդլայնելու նպատակով` այս տարի նախատեսվում է նաև ցուցադրություն Էջմիածին քաղաքում: 
 
Փառատոնի ընթացքում կներկայացվի պատմական և ժամանակակից թեմաներով 5 լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ: Փառատոնի բացումը տեղի կունենա նոյեմբերի 2-ին՝ ժամը 18:30-ին, «Մոսկվա» կինոթատրոնում: Կինոթատրոնի ճեմասրահում «Հիկարի» կենտրոնի սաները կներկայացնեն ճապոնական օրիգամի արվեստը: Փառատոնի բացմանը ելույթ կունենան «Հիկարի» կենտրոնի նախագահ Կարինե Փիլիպոսյանը, ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության, ՀՀ մշակույթի և արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչները:
 
Հայ և ճապոնացի կոմպոզիտորների ստեղծագործություններով հանդես կգա «Հովեր» պետական կամերային երգչախումբը, կցուցադրվի նաև «Ծաղկունքից հետո» ֆիլմը:
 
Աղբյուրը` www.aysor.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.