News

<<ԳԱՐՈՒՆ, ՄԱՅՐԻԿ>>

Educational 2019-04-12

Ջերմություն ու սեր, մայրություն, բերկրանք, թերևս, դրանք են գարնան ավետաբերները։ Եթե այս ամենին էլ ավելացնենք մայրության և գեղեցկության տոնը, ամբողջական կլինի գարնան եղանակային խճանկարը։ Տոնի առիթով ապրիլի 5-ին Շիրակի մարզի Արթիկ քաղաքի թիվ 5 հիմնական դպրոցի III բ դասարանի աշակերտները՝ դասվար Սաթիկ Սարգսյանի նախաձեռնությամբ անցկացրեցին միջոցառում << Գարուն, մայրիկ >>խորագրով։ Ջերմ տրամադրություն, անկեղծ ժպիտներ, գարնանային վառ գույներ, սրանք էին միջոցառման անտրտունջ ուղեկիցները։ Աշակերտները իրենց բարեմաղթանքները հղեցին մայրիկներին, տատիկներին և ուսուցիչներին։ Աչքի ընկան ասմունքով, երգով և պարային կատարումով։ Միջոցառումը ուներ գեղագիտական,ուսուցողական և դաստիարակչական մեծ արժեք։ Հուզիչ էր,երբ երեխաները անակնկալ մատուցեցին մայրիկներին՝ իրենց սրտիկներն ու ծաղիկները նվիրելով նրանց:

Շիրակ, ք. Արթիկի թիվ 5 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.