News

Բաց դաս «Մաթեմատիկա» առարկայից

Educational 2019-04-11

Ըստ տնօրենության ժամանակացույցի՝ Սևանի №4 հիմնական դպրոցում շարունակվում են մեթոդմիավորումների միամսյակները:
IIա դասարանում մաթեմատիկայից անցկացված բաց դասը ամփոփում էր «Եռանիշ թվեր» թեման (դասվար՝ Ռոզա Սանամյան):
Մեթոդապես ճիշտ կառուցված, դիդակտիկ նյութերով հագեցած դասը լիովին ծառայեց իր նպատակին: Երեխաները մեծ ակտիվությամբ մասնակից դարձան դասապրոցեսին, դրսևորեցին կայուն գիտելիքներ անցած նյութից՝ դրանք կիրառելով գործնականում: Լրացրին թվերին վերաբերող աղյուսակներ, բնութագրեցին միանիշ, երկնիշ, եռանիշ թվերը, կարդացին և գրեցին դրանք գրատախտակի վրա:
Աղյուսակների իմացությունը ստուգվեց բանավոր հաշվի միջոցով, իսկ մաթեմատիկական թելադրությունը, ինքնաստուգումը և ինքնագնահատումը ցույց տվեցին ինչպես աշակերտների կողմից թեմայի յուրացումը, այնպես էլ գնահատման նկատմամբ պատասխանատու և օբյեկտիվ մոտեցման առկայությունը:
Փորձառու դասվար Ռոզա Սանամյանի սաները ներկաների վրա թողեցին լավ տպավորություն՝ դրսևորելով անկաշկանդ, ակտիվ մասնակցություն և լավ գիտելիքներ:

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 4 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.