News

Արսեն Հարությունյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն

Sports 2019-04-11

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը ներկայացնող 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը հռչակվել է Եվրոպայի չեմպիոն՝ եզրափակչում 17։11 հաշվով հաղթելով 2018 թվականի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր վրացի Բեկա Լոմտաձեին։ Արսեն Հարությունյանը պայքարն սկսել է որակավորման փուլից՝ 14:8 հաշվով հաղթելով ուկրաինացի Վոլոդիմիր Բուրուկովին: Քառորդ եզրափակչում Արսեն Հարությունյանի մրցակիցը թուրք Ռեջեփ Թոփալն էր: Ու թեև գոտեմարտի սկզբում Արսենը պարտվում էր, այնուամենայնիվ կարողացել է կամային հաղթանակ տանել մրցակցի նկատմամբ: Կիսաեզրափակչում Հարությունյանի մրցակիցը ռումինացի Նիկոլայ Օխլոպկովն էր, ում երկրպագում էր ողջ դահլիճը, սակայն կրկին կամային հատկանիշների շնորհիվ Արսենը հաղթել է 10:4 հաշվով: Աղբյուրը՝ Mamul.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.