News

Ընթերցանության մրցույթ անգլերենից՝ նվիրված Հ. Թումանյանի 150-ամյակին

Educational 2019-04-10

Ապրիլի 9-ին Ստեփանավանի N 1 հիմնական դպրոցում արդեն ավանդական դարձած ընթերցանության մրցույթ էր անգլերեն առարկայից: Այս տարի այն նվիրված էր Ամենայն հայոց բանաստեղծ Հ. Թումանյանի 150-ամյակին: Միջոցառմանը մասնակցում էին դպրոցի 5-րդ և 6-րդ դասարանի աշակերտները: Միջոցառումը սկսվեց «Մի կաթիլ մեղրի» պարային բեմադրությամբ, որին հաջորդեց «Շունն ու կատվի» անգլերենով բեմականցումը (ուսուցիչ՝ Հ. Բաղդասարյան): Աշակերտները մեծ ոգևորությամբ և արտիստիզմով բեմականցրին մեծ բանաստեղծի մեծ ժողովրդականություն վայելող գործերը՝ ցույց տալով իրենց օտար լեզվի կարողություններն ու պարային հետաքրքրական լուծումները: Միջոցառմանը առանձնակի հուզականություն հաղորդեց Հ. Թումանյանի «Եթե մի օր» բանաստեղծության կատարումը անգլերեն և հայերեն լեզուներով (ուսուցիչ՝ Ա. Կիրակոսյան): Բուն ընթերցանության մրցույթը անցավ բարձր մակարդակով: Մասնակիցները մեծ պատասխանատվությամբ էին պատրաստվել մրցույթին: Արդյունքում առաջին կարգի պատվոգրերի արժանացան դպրոցի 5-րդ դասարանի աշակերտներ Անահիտ Գևորգյանը, Աշոտ Հայրապետյանը, Նինա Մհերյանը և Էդիկ Այվազյանը: 2-րդ կարգի պատվոգրերի արժանացան Վալենտինա Մելիքսեթյանը, Տաթևիկ Դունիամալյանը, Կառլեն Հարությունյանը և Արմինե Սաքանյանը: 3-րդ կարգի պատվոգրերի արժանացան Ջուլիետա Մարգարյանը, Սարո Մամաջանյանը, Մարիանա Վարոսյանը: Ժյուրիի կողմից հատուկ շնորհակալագրերի արժանացան Վանիկ Գաբրիելյանը, Լևոն Հովասափյանը և Արման Պապյանը: Միջոցառումը մեծ բավականություն պատճառեց թե՛ մասնակիցներին և թե՛ տնօրինությանն ու հանդիսատեսին:

Լոռի, ք. Ստեփանավանի թիվ 1 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.