News

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱՍՏԵՂԾ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ 150-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑԵՐԵԿՈՒՅԹ

Educational 2019-04-09

<<Գյումրու N18 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ ցերեկույթ նվիրված Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակին: Ցերեկույթին մասնակցում էի 8բ դասարանի աշակերտները՝ ուսուցչուհի Մ. Մանուկյան: Հայ մեծ գրող, փիլիսոփա Թումանյանի խոսքերը աշակերտները հրաշալի կերպով ասմունքեցին, ոտանավորները համեմվեցին երգելով՝ <<Ախ ինչ լավ է սարի վրա>> և <<Հրաժեշտ>> երգերը: Մեծն Թումանյանի խոհափիլիսոփայական քառյակների վերլուծության ժամանակ, կարծես դու կտրվում ես աշխարհից, բարձրանում պոետների Պառնաս լեռան գագաթը և այնտեղից նայում Անդոկ սարին, Նեմրութին և զգում ժամակի շունչը: Ցերեկույթը ավարտվեց հեքիաթների ժամանակակից մեկնաբանությամբ, ճիշտ ու տեղին, համապատասխան արդի ժամանակներին: Ճիշտ է ասված՝ <<Այս էլ կանցնի, թասդ բեր …>>

Շիրակ, ք. Գյումրու թիվ 18 մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.