News

«Իմ ոգեշնչման աղբյուրը իմ ուսուցիչն է» խորագրով համադպրոցական շարադրությունների մրցանակաբաշխությունը

Educational 2013-10-29

«Dasaran.am» կրթական ծրագիրը և «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպությունը ս.թ. հոկտեմբերի 28-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանության հետ համատեղ ամփոփեցին «Իմ ոգեշնչման աղբյուրն իմ ուսուցիչն է» շարադրությունների մրցույթի արդյունքները: Մցույթի խորագրի համար հիմք էր ծառայել Նյու Յորքի Բրուքլին թաղամասի դպրոցներից մեկի շախմատի երիտասարդական թիմի մասին պատմող «Բրուքլինյան ամրոց» ֆիլմը, որն ի ցույց է դնում այն դրական ազդեցությունը, որ ունենում է շախմատը աշակերտների կյանքում՝ օգնելով նրանց հաղթահարել կյանքի դժվարությունները, հավատալ սեփական ուժերին և գրավել բարձրունքներ: Ֆիլմում ընդգծվում է ուսուցիչների դերը երեխաների ապագան կերտելու գործում:
Շարադրության հաղթողների մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ «Մոսկվա» կինոթատրոնում: «Բրուքլինյան ամրոց» ֆիլմի պրեմիերայի շրջանակներում, որով էլ ազդարարվեց ԱՄՆ դեսպանության և ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի կողմից կազմակերված «Երիտասարդների ներուժը» խորագրով ամերիկյան վավերագրական ֆիլմերի կինոփառատոնի մեկնարկը:
 
Սահմանված երեք մրցանակային անվանակարգերում՝ երկու տարիքային խմբի և լեզվի համար հաղթողներին մրցանակներ հանձնեցին «Dasaran.am» կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:
 
Միջոցառման պատվավոր հյուրն էր Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Պատվավոր հյուրերի շարքում էին նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ինչպես նաև Հայաստանի շախմատի ընտրանու առաջատարներ Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանը, թիմի մարզիչ Արշակ Պերոսյանը: Վերջիններս մինչ ֆիլմի ցուցադրումը միաժամանակյա շախմատային սեանս անցկացրին երեխաների հետ:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.