News

,,Քառօրյա պատերազմ,,

Educational 2019-04-02

Մարդիկ հերոսներ չեն ծնվում, բայց այդպիսին լինելու ձգտումը միայն բավական է, որպեսզի դարձնի նրանց հերոսներ: Նրանք գնահատում են ժամանակը, որի թելադրանքին են ենթարկվում տիեզերքի բոլոր ուժերը: Նրանք չեն վերադարձնում ժամանակը, սակայն զգույշ են այն վատնելիս: Քառօրյա պատերազմում զոհված մեր հերոսները իրենց կյանքը նվիրեցին Հայրենիքին, նրանք անմահացան որպեսզի մենք ապրենք: Մի առիթով, Մարկ Տվենն ասել է. «Կարծում եմ, հերոսը նա է, ով հասկանում է իր պատասխանատվության չափը, որը տրվում է ազատության հետ»: 2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը 25-ամյա զինադադարից հետո հակառակորդի նախաձեռնությամբ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի միջև սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որը հետագայում կոչվեց Քառօրյա պատերազմ կամ Ապրիլյան պատերազմ։ Առավել թեժ մարտեր են ընթացել ռազմաճակատի վերածված առաջնային գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններով։ Քառօրյա պատերազմում զոհված հերոսի մարդկային նկարագիրը կատարյալ է: Երբ նրանց աստեղային ժամը հնչեց Արցախ-Ղարաբաղում, նրանք փայլուն կատարեցին Հայրենիքի հանդեպ իրենց պատմական առաքելությունը՝ ջահել կյանքով և իրենց ազնիվ արյամբ սրբագործելով հերոսին վայել դավանած ազգային գաղափարներով և իրենց մեծ հայրենասիրությունյամբ: Դա հենց այն է, որ Ավարայրից մինչ այսօր կոչվում է մահ իմացեալ: Դա անմահների ճակատագիրն է: Ժամանակը սամումի պես առաջ է սուրում: Տարիները կգլորվեն, դարեր կանցնեն: Նոր սերունդներ աշխարհ կգան, որոնք Եռաբլուր կբարձրանան՝ խոնարհվելու և ողջունելու Ապրիլյան պատերազմի հերոսներին և սրբազան բարձունքին ննջող բոլոր քաջերին՝ հայոց անմահների գնդին: Փա՜ռք հայոց բոլոր Եռաբլուրներում հանգչող, հանուն Հայրենիքի գիտակցաբար զոհված հերոսներին:

Արմավիր, ք. Արմավիրի թիվ 5 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.