News

Հայրենի երգ մեր վսեմ, Հազարամյա մեր հանճար….

Educational 2019-03-28

«Արարատի պես պարզ, վեհանիստ է. Իր հունդը ժողովրդի սրտից է ծիլ առել. Միայն նա է առասպելի չափ մեծ ու հավերժական: Նա է, որ խորհրդանշում է հայ հոգին, ինչպես Արարատը հայ բնաշխարհը. Կոմիտաս»…. Ահա այսպիսի բառերով սկսվեց Ջերմուկի Մ.Գորկու անվան թիվ 1 դպրոցում Կոմիտասի 150 ամյակին նվիրված ցերեկույթը, որը ճամփա առ ճամփա հանդիսատեսին տարավ նրա կյանքի հայտնի և ոչ այնքան հայտնի ուղղություններով: Իհարկե, 11-ամյա տաճկախոս որբուկի համար կյանքի դժվարություններին դիմանալը գրեթե անհնար էր, բայց հայրենիք եկած փոքրիկ Սողոմոնը կարողացավ տանել դրանք, և իր ապրածն ու զգացածը արտացոլեց երգերում: Մասնակից աղջիկները շատ գեղեցիկ կատարում են «Կաքավիկ», «Առնեմ էրթամ», «Հոյ Նազան» երգերը, իսկ «Մոկաց հարսներ»-ը իր պարով էլ ավելի գեղեցիկ դարձրեց պարուհի Նարեն: Աշակերտների խոսքը հատկապես զգացմունքային դարձավ Կոմիտասի կյանքի 3-րդ հատվածի մասին խոսքերում, ճամփա, որում հանճարը ապրեցրեց իրեն և իր ժողովրդի հոգին տարավ աշխարհին: Ցերեկույթին Դ.Վարուժանի, Գր.Զոհրապի «ներկայությունը» հանդիսատեսին տարան 1915թիվ, ովքեր ապրելու հույս էին ներշնչում բազում գաղթականների: Հատկապես հուզիչ էին եղեռնի տեսարանները, որոնք ուղեկցվում էին ֆիլմերից վերցված համանման կադրերով, «Դլեյաման»-ի, «Հորովել»-ի ելևէջների ներքո կարծես հանդիսատեսին մասնակիցը դարձնելով այդ վայրագություններին: Դահլիճում լռություն է, խորը, խորհրդավոր, բոլորը հուզված են, այստեղ նստած ամեն մեկը փոքրիկ երեխաների հետ Կոմիտասի ու մեր հայրենակիցների փրկության «Հայր մեր»-ն են շշնջում ու «Տեր ողորմյա»-ն երգում: Սակայն չի ուշանում «Առավոտ լուսո»-ն, որտեղ շարունակում է ապրել ու արարել ՀԱՅԸ և հանճարեղ ԿՈՄԻՏԱՍԸ: Դահլիճում հնչում է Կոմիտասի պատգամը սերունդներին ու բաժանվում միաժամանակ ներկաներին՝ «Երգերս իմ ողջ ժողովրդին ու քեզ եմ նվիրում, սիրելի որդի, պահեք, պահպանեցեք երգերս….» Գևորգյան Հ.

Վայոց Ձոր, ք. Ջերմուկի Մ. Գորկու անվ. թիվ 1 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.