News

Միջոցառում` Նորավանի միջնակարգ դպրոցում

Educational 2013-10-26

Նորավանի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանում ս.թ. հոկտեմբերի 25-ին անցկացվեց բաց դաս` կենսաբանություն առարկայից «Գենետիկա» թեմայով: Ուսուցչուհին հանդես եկավ բացման խոսքով, ներկայացրեց, թե ի՞նչ է ուսումնասիրում գենետիկան, ո՞վ է հիմնադրել, ի՞նչ հաջողությունների է հասել, ի՞նչ գործոններ են բացասաբար ազդում մեր գեների և առողջության վրա:
Դասարանը բաժանվել էր 5 խմբի՝ «Դոմինանտներ», «Մենդելիկներ», «Ալելիկներ», «Քրոմոսոմներ», «Գենոմներ»:
 
Խմբերը նախօրոք պատրաստել էին շարժապատկերներ, որոնցում մանրամասն ներկայացված էր գենետիկայի վերաբերյալ նյութեր, թե ի՞նչ տարբերություն կա տղամարդու և կնոջ քրոմոսոմային հավաքակազմերի միջև, ի՞նչ է հիբրիդը, կլոնը, անդրադարձան նաև ժառանգական հիվանդություններին: Խմբերի հաջորդականությունը որոշվում էր խաղ-մրցույթի միջոցով: Դասը հաջողված էր, հագեցած ու հետաքրքիր, այն նպաստեց աշակերտների հետազոտական և որոնողական հմտությունների զարգացմանը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.