News

ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ԱԿՆԹԱՐԹՆԵՐ

Educational 2019-03-22

Նորապատի միջնակարգ դպրոցի հանդիսությունների սրահում թումանյանական անկեղծ ու պայծառ տրամադրություն էր թևածում: VI դասարանցիները իրենց ավագ ընկերների հետ բեմադրել էին <<Նեսոյի քարաբաղնիսը>>, <<Քեֆ անողին, քեֆ չի պակսիլ>> ստեղծագործությունները, իսկ իրենց իսկ պատրաստած տիկնիկներով կենդանի շունչ էին տվել<<Բարեկենդանի>> հերոսներին:Գրողի խորհրդանշական անկյունում Թումանյանի բարեժպիտ լուսանկարն էր և տարբեր հրատարակության գրքեր: Առանձնակի տպավորիչ էր ծնողների և մանկավարժների ձեռքով ձևավորված <<Թումանյան 150>> պաստառը` ճապոնական քվիլինգ կոչվող ոճով: Տոնական ցերեկույթը կազմակերպել և հանդիսատեսի դատին էր ներկայացրել դպրոցի տնօրեն, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Նաիրա Սահակյանը;

Արմավիր, գ. Նորապատի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.