News

Մրցույթ աշխարհագրություն առարկայից

Educational 2019-03-22

Տավուշի մարզի Արճիսի միջնակարգ դպրոցում հաճախ են կազմակերպվում առարկայական մրցույթներ՝ աշակերտների մեջ առարկայի նկատմամբ սեր և հետաքրքրություն առաջացնելու համար:Հերթական առարկայական միջոցառումը աշխարհագրությունից էր: Մասնակցում էին V-IX դասարանների աշակերտները <<Մագելան>>,<<Մարկո Պոլո>> և <<Կոլումբոս>> թիմերով: Մրցույթը նվիրված էր Ֆ. Մագելանի I շուրջերկրյա ճանապարհորդության 500-ամյակին: Ուսուցչուհի Ք. Հախվերդյանը շատ հետաքրքիր ու բազմաբովանդակ հարցեր էր ընդգրկել:Թիմերը նախ ներկայցրին Մագելանի , Մարկո Պոլոյի և Կոլումբոսի ճամփորդությունների մասին :Ապա մրցութային փուլում աշակերտները պատասխանեցին հարցերին,յուրաքանչյուր թիմ ներկայացրեց մեկ ռասսա (եվրոպոիդ,մոնղոլոիդ,նեգրոիդ): Մրցույթի վերջում <<Մագելան>> թիմը ներկայացրեց Հնդկաստանի , <<Մարկո Պոլո>> թիմը ՝ Ճապոնիայի ,<<Կոլումբոս>> թիմը՝ Նիգերիայի սովորույթները,ծեսերը,ազգային տարազը,խոհանոցը,երգը և պարը:Մրցույթը ուսանելի էր և բազմաբովանդակ:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.