News

Միջոցառում` Արմավիրի թիվ 8 հիմնական դպրոցում

Educational 2013-10-26

Ս.թ. հոկտեմբերի 16-ին Արմավիր քաղաքի թիվ 8 հիմնական դպրոցի 4-րդ «գ» դասարանի դասվար Նելլի Թովմասյանն անցկացրեց Մայրենի առարկայից բաց դաս, որի թեման Պ. Խաչատրյանի «Ծառի խնդրանքը» բանաստեղծությունն էր: Աշակերտները նշեցին ծառերի տեսակները, թվարկեցին բավականին շատ ծառատեսակներ: «Բարության ծառ» երգի հնչյունների ներքո, որը կատարում էին 4-ի «գ» դասարանցիները, կպչուն թերթիկների վրա գրեցին ծառի խնդրանքները, և փակցրեցին ծառի ճյուղերին։

Դասի ընթացքում հյուր եկան «տանձենին և խնձորենին» և առաջարկեցին խաղալ «Տերև ենք հավաքում» լեզվական խաղը, որի ընթացքում  երեխաները դասավորեցին անձ և իր ցույց տվող գոյականները, որոնք գրված էին տերևների վրա: Երեխաները հրաշալի կատարեցին խաղի պահանջը` ճիշտ դասավորելով  տերևները: Ապա դասարանում ստեղծեցին պաստառ` «Հետաքրքիր է իմանալ…» խորագրով, որտեղ ներառվեցին աշակերտների կողմից համացանցից նախապես դուրս գրված  հետաքրքիր տեղեկություններ և ասացվածքներ ծառերի մասին: Դասի ընթացքում աշակերտները թվարկեցին ծառի տված օգուտները և խոստացան կատարել ծառի խնդրանքն ու հոգատար վերաբերմունք դրսևորել  բնության նկատմամբ:

Սեփական լրատվություն

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.