News

Կարպետագործության դաս Գեղագիտության ազգային կենտրոնում

Educational 2019-03-19

Մարտի 16-ին Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի VII ա դասարանի տեխնոլոգիայի (ուսուցիչ Ջ. Վարդանյան ) ժամն անցավ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղում: Թեման՝ «Կարպետագործություն»: Մինչ կարպետագործության սրահում լինելը աղջիկները եղան ցուցասրահում, որտեղ ցուցադրված էին բատիկ խմբի աշխատանքները՝ պանոների տեսքով: Այնուհետև եղան ասեղնագործության դասարանում, որտեղ ցուցադրված էին հայկական ասեղնագործության համարյա բոլոր կարատեսակները: Ապլիկացիայի դասարանում ականատես եղան ծաղրածուների հիանալի շարքի: Ամեն ինչ այնքան գեղեցիկ էր, այնքան անիրական: Կարպետագործության դասարանում ուսուցչուհին մանրամասն խոսեց թելերի ու նախշերի ընտրության, էսքիզների ձևավորման և էլի շատ ու շատ հարցերի մասին: Աղջիկները տեսան իսկական տորք, սանդրեք, ճախարակ: Ծանոթացան կարպետագործության գաղտնիքներին: Եղան նաև կենտրոնի այգում, որտեղ նույնիսկ ծառերը զարդարված էին գեղեցիկ ձեռագործ «հագուստներով»: Երեխաները բարձր տրամադրությամբ և ոգևորությամբ հրաժեշտ տվեցին կենտրոնին՝ նորից այնտեղ լինելու ակնկալիքով:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 23 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.