News

Փոլ Մաքարթնին ժամանակավորապես հանգստանում է

Featured 2013-10-25

Բրիտանական հանրահայտ «The beatles» խմբի մեներգիչ Փոլ Մաքարթնին հայտնել է, որ նոր երգեր չի գրի՝ մինչև չավարտի արդեն սկսածները:
Մաքարթնին պարզաբանել է, որ վերջին երկու տարում իր մոտ կուտակվել են ավարտին չհասցված գործերը: Նա դա համեմատել է նկուղի մաքրման աշխատանքների հետ, որը պետք է անել՝ նույնիսկ եթե չես ցանկանում:
 
Նա խոստովանել է նաև, որ մինչ օրս նյարդայնանում է նոր ձայնագրություն անելիս և նեղվում ոչ դրական քննախոսականից:
 
Մաքարթնին հերթական ստուդիական՝ «New» ալբոմը թողարկել էր հոկտեմբերի 14-ին և բազմաթիվ դրական արձագանքներ ստացել: Վերջին 6 տարում դա նրա բացառապես նոր երգերով առաջին ալբոմն է:
 
Աղբյուրը` tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.