News

«Արևի նման նայեք աշխարհքին»

Educational 2019-03-18

Թումանյանական մաքրամաքուր շունչն էր թևածում №4 հիմնական դպրոցի IVբ դասարանում (դասվար՝ Ամալյա Գևորգյան): Աշակերտներն իրենց երախտիքի խոսքն ուղղեցին Մեծ Լոռեցուն, ով իր հանճարով ու պայծառ երևակայությամբ իր ստեղծագործությունների մեջ խտացրել է մեր ժողովրդի ազգային նկարագիրն ու ճակատագիրը, նրա բարի սիրտն ու անմար ոգին: Հովհ. Թումանյանին կերպարանավորող աշակերտը հաղորդավարների հետ զրույցում ներկայացրեց իր մանկությունը, ծնողներին ու Ջալալօղլու դպրոցում սովորելու տարիները, որը զուգակցվում էր լուսաէկրանին ցուցադրվող Թումանյանին նվիրված նկարներով: Հյուրերն էին Թումանյանի հերոսները, որոնց խոսքին Թումանյանը տալիս էր մեկնաբանություններ: Աշակերտները արտասանեցին նրա քառյակներից, «Վարդը» երգի երաժշտության ներքո աշակերտուհին հեզաճկուն պար պարեց, երգեցին «Ա՜խ, ինչ լավ են սարի վրա», «Կաքավիկ» և «Տերևաթափ» երգերը, բեմականացրին «Բարեկենդանը» հեքիաթը, որտեղ աշակերտները հանդես եկան դերասանական յուրահատուկ խաղով: Միջոցառման ավարտին «Վերնատան» անդամները պատմեցին հուշեր Թումանյանից: Միջոցառումը գեղեցիկ և մտերմիկ միջավայր էր ստեղծել՝ ներկաներին պարգևելով հուզմունքի և հիացմունքի պահեր:

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 4 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.