News

Երկրի զարգացման հիմքում կանգնած է մանկավարժը

Featured 2019-03-15

«Երկրի զարգացման հիմքում կանգնած է մանկավարժը» խորագիրը կրող հոդվածը լույս է տեսել «Արարատ Մեգըզին» ամսագրի նոր՝ թիվ 28 համարում: Կրթությունը աշխարհն ավելի լավը դարձնելու մերօրյա ամենահզոր զենքն է, իսկ ուսուցիչը՝ այն շարժիչ ուժը, որն իր ուսերին է վերցնում արժանապատիվ սերունդներ կրթելու և դաստիարակելու կարևորագույն առաքելությունը, ուստի և ուսուցչի հեղինակությունն է, որ պետությունում պետք է լինի ամենաբարձրը: Մշտապես փոփոխվող աշխարհն առաջ է բերում մի շարք մարտահրավերներ՝ կապված արդիական պահանջներին համապատասխան ուսուցման, ուսուցիչ-աշակերտ արդյունավետ փոխգործակցության և նոր սերնդի կրթության և դաստիարակության մեթոդների հետ: Dasaran կրթական ծրագիրը, ուսումնասիրելով աշխարհում լավագույնը համարվող կրթական փորձը, տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարական գաղափարների ներդրման միջոցով նպաստում է Հայաստանում կրթության արդիականացմանն ու որակի բարձրացմանը, հանրակրթական դպրոցներում սովորող աշակերտների համար ժամանակի պահանջներին համահունչ հեռահար կրթության ապահովմանը: Այս համատեքստում Dasaran-ը Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) կողմից ճանաչվել է աշխարհի 5 լավագույն նորարարական ծրագրերից մեկը՝ մրցունակ լինելով աշխարի լավագույն կրթական ծրագրերի շարքում: Այն նաև ճանաչվել է Հայաստանի կրթության ոլորտում տեխնոլոգիական լավագույն լուծումներ առաջարկող ծրագիր ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչության կողմից։ Կարևորելով խաղայնացված ուսուցումը և կրթությունը բոլորին հավասարապես հասանելի դարձնելու անհրաժեշտությունը՝ Dasaran կրթական ծրագիրը մշակել է 59 կրթական-ուսուցողական խաղ, ինչպես նաև իրականցրել տարաբնույթ մրցույթներ և միջոցառումներ, որոնց միջոցով թե՛ աշակերտները, և թե՛ ուսուցիչները հնարավորություն են ստանում ինքնադրսևորվելու և բացահայտելու իրենց ներուժը, բնորոշ հատկանիշներն ու ունակությունները: «Իմ խորին համոզմամբ, երկրի, տնտեսության զարգացման հաջողության բանաձևը պետություն-կրթություն համագործակցությունն է»,-նշում է Dasaran կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը՝ կարևորելով նորարական կրթության դերն ու նշանակությունը այսօրվա մարտահրավերներին պատրաստ լինելու գործում: Մարդկային այն կապիտալը, որը տարիներ անց կանգնած է լինելու յուրաքանչյուր ոլորտի զարգացման հիմքում, ստեղծում են հենց մանկավարժները, ովքեր ընտրել են ոչ թե աշխատանք, այլ առաքելություն: «Անվիճելի է՝ ուսուցչի հեղինակությունը պետությունում պետք է լինի ամենաբարձրը, քանի որ երկրի զարգացման առանցքում կանգնած է հենց մանկավարժը »,- ահա այսպիսին է Սուրեն Ալոյանի համոզմունքը: Չէ որ աշակերտին որակյալ կրթություն տալը ինքնանպատակ չէ, դա ապագան ամուր հիմքերի վրա կառուցելու միակ ճանապարհն է: Դե իսկ կրթության ոլորտի զարգացման Dasaran-յան տեսլականն անփոփոխ է. քայլել ժամանակին համընթաց՝ ստեղծելով նոր հնարավորություններ` ի նպաստ նոր սերնդի դպրոցի «կերտման» ու կրթական նոր հորիզոնների նվաճման: Շնորհակալ ենք «Արարատ Մեգըզին» ամսագրին ուշագրավ անդրադարձի համար

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.