News

Օդը լի է Թումանյանով

Educational 2019-03-14

Թումանյանական կանչով «Հովհաննես Թումանյան-150» միջոցառումների շրջանակում Մ. Սիմոնյանն իր պարապած դասարաններում / 7-9-րդ / փորձեց սովորողների ուժերով ներկայացնել Թումանյան մեծ գրողին։ 7-րդ դասարանում դաս-միջոցառումն ուսուցչուհին սկսեց ներկայացնել Գ. Լևոնյանի՝ Թումանյանի մասին գրված հուշերը։ Այնուհետև աշակերտուհի Աննա Արամյանը ցուցադրեց իր պատրաստած պաստառը։ Դիտեցին «Մեր մեծերը» շարքի Թումանյանին նվիրված տեսանյութը։ Հակիրճ տեղեկություններ հաղորդեցին գրողի կենսագրությունից։ Արտասանեցին առավել հայտնի բանաստեղծությունները։ Վերջում 4-րդ բ դասարանի սովորողները յոթերորդցիների համար երգեցին «Ա~խ, ի~նչ լավ են սարի վրա...» երգը։ 8-րդ դասարանցիները հետաքրքիր ձևով էին պատրաստվել։ Նրանք, տեսանյութերի միջոցով, մեկը մյուսին մարտահրավեր նետելով՝ ընթերցում են Թումանյանի հեքիաթներից և պատմվածքներից մի քանիսը, որոնք համակարգել էր նույն դասարանի սովորող Անի Կիրակոսյանը։ Իսկ Մոնիկա Գյոզալյանը տարբեր տեղերում գտնվող իր դասընկերներին անակնկալ տեսագրել էր՝քառյակներից մեկն արտասանելիս։ Մի քանի աղջիկներ և տղաներ էլ բեմականացրել էին Մեծ գրողի հեքիաթներից մի քանիսը՝ «Անբան Հուռին», «Կիկոսի մահը», «Խոսող ձուկը» և «Սուտասանը»։ Նրանք անակնկալ մտնում էին տարրական դասարաններ և ներկայացնում բեմադրությունը։ Անսպառ էր փոքրիկների ոգևորությունը, որը երևաց նրանց բարձր ծափահարություններից։ 9-րդ դասարանում «Թումանյան-150 » թեմայով գործնական աշխատանքի դաս էր։ Նախ սովորողները դիտեցին տեսանյութ՝ «Թումանյանը և սերը» վերնագրով։ Զրույց-բանավեճի միջոցով հայտնեցին իրենց վերաբերմունքը տեսանյութի բովանդակության վերաբերյալ։ Այնուհետև մի քանիսը անհատական, մի քանիսն էլ խմբերով նախապես համակարգչից ընտրված նկարները և նյութերը համակարգեցին և կատարեցին գործնական աշխատանքը։ Յուրաքանչյուր խմբից մեկը մյուս խմբի աշխատանքներից ընտրեց լավագույնները,իսկ փորձագետներ Շահանե Խաչատրյանն ու Արտյոմ Մանուկյանն էլ գնահատեցին և ներկայացրեցին ուսուցչուհուն։

Լոռի, ք. Վանաձորի թիվ 23 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.