News

Լիանա Գյուրջյանը դարձել է ծանրամարտի պատանիների աշխարհի փոխչեմպիոն

Sports 2019-03-14

Լաս Վեգասում ընթանում է ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը: Մեր երկիրը կանանց պայքարում ներկայացնող միակ մարզիկը՝ Լիանա Գյուրջյանը, 76 կգ քաշային կարգում նվաճել է արծաթե մեդալ՝ ծանրամարտի պատանիների աշխարհի փոխչեմպիոն: Երկամարտում հայ մարզուհին գրանցել է 208 կգ (92+116) արդյունք։ Չեմպիոնի կոչումը նվաճել է Թուրքիայի ներկայացուցիչ Դիլարա Նարինը՝ 225 կգ (96+129) արդյունքով։ Երրորդ հորիզոնականը զբաղեցրել է էկվադորցի Բելա Պարեդեսը՝ 200 կգ (90+110)։ Հիշեցնենք, որ Հայաստանի թիմը մարզիչներ Գևորգ Դավթյանի և Վիգեն Խաչատրյանի գլխավորությամբ Լաս Վեգաս էր մեկնել 3 ծանրորդով։ Մարտի 12-ին 89 կգ քաշային կարգում Գարիկ Կարապետյանը դարձել էր աշխարհի պատանեկան փոխչեմպիոն, իսկ Գևորգ Ղահրամանյանը գրավել էր երրորդ տեղը: Աղբյուրը՝ Tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.