News

Բայց մեր աշխարհն էլ... էսպես չի մնա...

Educational 2019-03-12

Մարտի 1-ը տոնական էր: Վանաձորի թիվ 23 հիմնական դպրոցի IIա դասարանի /դասվար Հ. Սիմոնյան/ միջոցառումը նվիրված էր 150-ամյա պայծառ բանաստեղծին, ով ժպտում էր իր բարի ու պայծառ, անհիշաչար ժպիտով: Կարծես լսվում էր նրա անմահ ձայնը. «Աշխարհում ամեն բան հեշտ է, մի բան է դժվար՝ մարդ լինելը: Հեշտ բան հո չի մարդ լինելը»: Փոքրիկ Սուրենը մարմնավորել էր Ամենայն հայոց բանաստեղծին՝ ներկայացնելով նրա անցած ուղին: Երեխաներն ասմունքեցին նրա քառյակներից, հիշեցին Թումանյանի հեքիաթները, պատմվածքները: Վերջում բեմականացրին հանճարեղ բանաստեղծի «Էսպես չի մնա» բալլադը, որը բոլոր ժամանակներում արդիական հնչեղություն ունի: … մեր աշխարհն էլ … էսպես չի մնա…

Լոռի, ք. Վանաձորի թիվ 23 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.