News

ԶԱՐԹՈՆՔ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ

Educational 2019-03-11

Ուզում եմ այսօր երկնքից արև, Եվ մի ողջ գարուն քեզ ընծա բերել, Ուզում եմ այսօր քեզ երազ ու սեր, Աստղային ժպիտ ու կյանք պարգևել, Թող որ ես այսօր քեզ բարին մաղթեմ, Ծով երջանկությամբ քո կյանքը լցնեմ։ Լինես երջանիկ և այնքան բարի, Որ քեզնով վառվեն լույսերն աշխարհի... Մայրության և գեղեցկության տոնի առթիվ 7-րդ դասարանի աշակերտները դասղեկ Մ. Պողոսյանի նախաձեռնությամբ ներկայացրեցին մի գեղեցիկ միջոցառում՝ 《Զարթոնք մայրության》խորագրով։ Աշակերտները ասմունքեցին, երգեցին ու պարեցին։ Բեմականացրեցին Վահե Հայկի 《Կաթիդ փալան չմոռնա՛ս, մամա՛》պատմվածքը և 《Ընտանիքում》մանրապատումը։ Միջոցառումը հագեցած էր մայրերին նվիրված բանաստեղծություններով։ Նշեցին, որ մայր բառի տակ թաքնված է մի աստվածային զգացմունք, սեր, գորովանք, քնքշանք, որը հասու է միայն մայրերին։ Մայրն է սովորեցնում տարբերել լավը վատից, սովորեցնում է սիրել ու հարգել, լինել բարի ու ներողամիտ։ Թող շնորհավո՛ ր լինի բոլոր մայրերի գարնանաշող և վարդաբույր տոնը։

Գեղարքունիք, գ. Ծովագյուղի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.