News

Կայացավ «Շարական խազագրեալ» գրքի շնորհանդեսը

Featured 2013-10-23

Ս.թ. հոկտեմբերի 23-ին Նարեկացի արվեստի միությունում տեղի ունեցավ կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի հեղինակած «Շարական խազագրեալ» երկլեզու (հայերեն և անգլերեն) երաժշտագիտական մենագրության, ձայնասկավառակի և նոտագրքի շնորհանդեսը:
Նարեկացի արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը, խոսելով միջոցառման մասին` նշեց.« Այս միջոցառումը շատ յուրահատուկ է, նրա մեջ կա խտացված սրբություն: 1987թ. Արթուր Շահնազարյանը Չարենցի անվան գրականության ինստիտուտում հայտնաբերում է Կոմիտասի խազերի վերծանման աշխատանքները հենց Կոմիտասի ձեռագրով: Աստվածային պարգև է սա: Նա գտնում է դրանք և երկար տարիներ նվիրվում է այդ մեծագույն աշխատանքին` Կոմիտասի խազերի վերծանմանը»:
 
Արթուր Շահնազարյանն էլ համառոտ ներկայացրեց գիրքը. «Մենագրության մեջ տրվում է 12 շարականի վերծանություն և, համեմատության համար, նույն շարականների բանավոր պահպանված օրինակներն ըստ Ն. Թաշճեանի 19-րդ դ. գրանցման: Շարականների խազավոր վերծանված բնօրինակներն ու բանավոր պահպանված օրինակները ներկայացված են ժամանակակից նոտագրմամբ և հնչում են ներամփոփ ձայնագրության մեջ»:
 
Ա. Շահնազարյանի «Շարական խազագրեալ» մենագրությունը հրատարակել է Նարեկացի արվեստի միությունը, ձայնասկավառակը նույնպես ձայնագրվել է նույն միության կողմից` Սաղմոսավանքում: Շնորհանդեսի ժամանակ շարականներով հանդես եկան Արթուր Շահնազարյանը, Վահե Բեգոյանը և Հայաստանի կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր` Ռոբերտ Մլքեյան):
 
Աղբյուրը` aravot.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.