News

Դպրոցական «փրկարարների» խիզախությունը՝ Վանաձորում

Featured 2019-03-11

Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցի 8-րդ Բ դասարանի աշակերտներ Էդիկ Ղարաքեշիշյանը և Էդմոն Քոչարյանը հերոսական խիզախություն են դրսևորել արտակարգ իրավիճակում՝ առաջին օգնություն ցուցաբերելով Տանձուտ գետն ընկած մեքենայի վիրավորներին: Մարտի 3-ին տեղի ունեցած վթարի հետևանքով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթյա ճաղավանդակներին և հայտնվել Տանձուտ գետում: Աշակերտներն այդ պահին գտնվել են վթարի վայրում և մինչ փրկարարների ժամանելը ուղղել են մեքենան, կանխել հրդեհի վտանգը և տուժողներին ցուցաբերել առաջին օգնություն: Ի դեպ, Էդիկը և Էդմոնը դպրոցի փրկարարական ջոկատի անդամներ են: Աղբյուրը՝ Վանաձորի թիվ մեկ դպրոցի ֆեյսբուքյան պաշտոնական էջ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.