News

ՀԵՔԻԱԹԱՅԻՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱ

Educational 2019-03-08

- Եթե մենք չիմանայինք թվերը, չէինք իմանա, թե, որ թվականն է Ահա հենց այսպես 2019 թ. մարտի 7-ին Կապանի N 5 հիմնական դպրոցի 1-ին <<բ>> դասարանցիները սկսեցին իրենց առաջնաելույթ դաս-հանդեսը <<Հեքիաթային մաթեմատիկա>> խորագրով: Միջոցառման կառուցվածքը հեքիաթային էր, բեմական կահավորանքը գունեղ, շքեղ, գեղագիտական: Փոքրիկներն իրենց հստակ արտասանությամբ ու ճշգրիտ կատարումներով համոզեցին, որ հեքիաթները խթանում են սովորողների հետազոտական աշխատանքների իրականացումը, քանի որ այն վեր է ածվում կենդանի գործողության, առաջացնում մեծ հետաքրքրություն: Երեխաները ոչ միայն տեսնում, ընդունում են, այլ նաև վերապրում են: Դաս-հանդեսը լուծեց իր առջև դրած խնդիրը` միջառարկայական կապի և մանկական երևակայության միջոցով զարգացնել մաթեմատիկական մտածողությունը, սեր առաջացնել առարկայի նկատմամբ, հասկանալ այն: Լեփ-լեցուն դահլիճն ամենայն հիացմունքով կլանեց բեմից մատուցվածը: Ներկա գտնվողները` աշակերտները, ուսուցիչները, ծնողները, ճիշտ է տիրապետում էին առաջադրված մաթեմատիկական լուծումներին, սակայն մատուցման որակը բոլորին տարավ նոր` հեքիաթային աշխարհ: - Հիրավի, դասվար Արևիկ Հայրապետյանը հաջողեց,- այսպես գնահատեց աշխատանքը դպրոցի ուսմասվար Ալինա Մկրտչյանը,- գիտելիքների անհատակ ծովի առաջին ալեկոծությունը 1-ին <<բ>> դասարանը հաղթահարեց գերազանց: Նա նաև գարնանային գույներ ու բույրեր մաղթեց ներկաներին գարնանային առաջին տոնական հանդիպման կապակցությամբ:

Սյունիք, ք. Կապանի թիվ 5 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.