News

Պատրաստ եղի՛ր դիմակայել աղետին

Educational 2019-03-07



Քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվան՝ Մարտի 1-ին նվիրված Լճաշենի Ա. Տեր-Գ րիգորյանի անվան միջնակարգ դպրոցում ազդարարվեց տագնապ: 5-12-րդ դասարաններում անցկացվեցին փրկարարական, տարհանման և առաջին բժշկական օգնության միջոցառումներ՝ օգտագործելով անշարժացնող պարագաներ, պատգարակ, շինա և այլն:
Առավել ուշագրավ էին 1-4-րդ դասարաններում <<Պատրաստ եղիր դիմակայել աղետին>> զրույցները՝ տարբեր իրավիճակներում անվտանգության կանոններն իմանալու և դրանք կիրառելու մասին: Կատարվեցին գործնական աշխատանք՝ երկրաշարժից, ջրհեղեղից, հրդեհից պաշտպանվելու համար:
Կարևորեց այն հանգամանքը, որ բոլոր դեպքերում պետք է ճիշտ կողմնորոշվել և հնարավորության դեպքում իրենց հետ վերցնել փաստաթղթերը և առաջին օգնության դեղարկղը : Գործնական պարապմունքի ավարտին դպրոցի տնօրեն Ա. Մուրադյանը շեշտեց դրանց դաստիարակչական մեծ նշանակությունն աշակերտների գիտելիքները հարստացնելու և բոլորին տարերային աղետներին պատրաստ դարձնելու ուղղությամբ:
Ն. Դավթյան
Տնօրենի՝ մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ

Գեղարքունիք, գ. Լճաշենի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.