News

Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի աշակերտների այցելությունը ՀՀ Ազգային ժողով

Educational 2013-10-23

ԵԱՀԿ երևանյան գրասենյակը մարդու իրավունքների արժեքների տարածման նպատակով իրականացնում է ծրագիր` ուղղված դպրոցականների շրջանում մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկման բարձրացմանը: Ծրագրի շրջանակներում Երևանի, Վանաձորի, ինչպես նաև Գյումրիի տարբեր դպրոցների աշակերտների հետ միասին Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի 11-րդ «ա» և 11-րդ «բ» դասարանների աշակերտները այցելեցին ՀՀ Ազգային ժողով, ԵԱՀԿ երևանյան գրասենյակ և ՀՀ Վճռաբեկ դատարան:
ՀՀ Ազգային ժողովում աշակերտներին ընդունեց և հարցերին պատասխանեց ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար` Էլինար Վարդանյանը:
 
ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակում աշակերտների համար դասախոսություններ ընթերցեցին Գոհար Ավագյանը՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մամուլի և հանրային կապերի պատասխանատուն, Մարիա Սիլվանյանը՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մարդու իրավունքներով ծրագրի ղեկավարը:
 
ՀՀ վճռաբեկ դատարանում աշակերտներին ընդունեց և նրանց հարցերին պատասխանեց Վճռաբեկ դատարանի դատավոր Ելիզավետա Դանիելյանը: Նա մասնավորապես ներկայացրեց Վճռաբեկ դատարանի գործառույթները, դերը և նշանակությունը, Սահմանադրությամբ ամրագրված առաքելությունը: ՏիկինԴանիելյանը, պատասխանելով աշակերտների և ուսուցիչների հարցերին, նշեց դատավորի վարքագծի կանոններով արգելվող դրույթները:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.