News

ՍՊԱՐԱՊԵՏ ՀԱՅՈՑ

Educational 2019-03-06

Ղարաբաղը մորս կանչն է, ինձ կանչում է հույսով տրտում, Ղարաբաղը իմ կակաչն է, Կարմիր, բայց սև ունի սրտում։ Սևը կանցնի, շուտով կասեն հայոց արևն ունի սրտում, Կակաչի էլ սերմ են ցանում, Հայ արծիվները Հայաստանի։ Հայոց Սպարապետի այս խոսքերով էլ սկսվեց գրական-երաժշտական ցերեկույթը՝ 10ա-րդ դասարանի և պատմության ուսուցչուհի Ա. Մարգարյանի նախաձեռնությամբ։ Աշակերտները խոսեցին Սպարապետի կյանքի ու գործունեության մասին։ Նշեցին, որ նա ոչ միայն Սպարապետ էր, այլ նաև Արցախի ու Հայաստանի հերոս, գրող ու հրապարակախոս։ Հնչեցին《Կամավոր》, 《Սպարապետ》 երգերը։ Արտասանեցին բանաստեղծություններ։ Սահիկի օգնությամբ շատ հետաքրքիր դրվագներ ընդգրկեցին Վազգեն Սարգսյանի մասին։ Դաս միջոցառումն ամփոփվեց գեղեցիկ պարով և այն աշակերտների համար դարձավ հայրենասիրության, վեհության և ազգապատումի մի նոր դաս։ Ծնունդդ շնորհավո՛ր, Սպարապե՛տ

Գեղարքունիք, գ. Ծովագյուղի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.