News

Կախարդական մաթեմատիկա

Educational 2019-03-04

Լճկաձորի հիմնական դպրոցի 1-ին դասարանում տեղի ունեցավ մաթեմատիկայի բաց դաս. դասվար Տաթև Բրոյան: Դասի նպատակն էր՝ անցածի ամրապնդումը, երկրաչափական պատկերների ճանաչումը, թվերի բանավոր հանման և գումարման ամրապնդումը , խմբային և անհատական աշխատելու հմտությունների զարգացումը: Դասի ողջ ընթացքում աշակերտները մեծ ակտիվությամբ էին մասնակցում, աշխատում էին և՛ գրավոր, և՛ բանավոր , ինչպես նաև կատարում էին ֆիզ դադարներ : Դասվարը ներկայացրեց պատմական ակնարկ թվերի ծագման և տարածման մասին, երեխաները տեղեկացան նաև Անանիա Շիրակացու մեծ ավանդի մասին:

Տավուշ, գ. Լճկաձորի հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.