News

Նվաճված էր լավագույն մրցանակը

Educational 2019-03-04

Արդեն 26-րդ անգամ անընդմեջԼոռու մարզի Վանաձոր համայնքում անց է կացվում Հայ պոեզիայի և ասմունքի համաքաղաքային մանկապատանեկան փառատոնը, որին մասնակցում էին նաև Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի սաները: Դպրոցի յոթ սաներ վերադարձան պատվոգրերով, իսկ VIIIբ դասարանի ինը աշակերտ և ղեկավար հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Հ. Խաչատրյանը «Արա Գեղեցիկ և Շամիրամ» ողբերգության /մեկ հատված/ բեմականացման համար Լոռու մարզի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կողմից պարգևատրվեցին լավագույն մրցանակով՝ գավաթով:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 23 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.