News

19.02.2019 Թումանյան-150 Գիրք նվիրելու օրը

Educational 2019-02-28

Գաղտնիք չէ, որ հայ ժողովուրդը միշտ էլ ապրել, պայքարել և կառուցել է` գիրքը ձեռքին։ Գրքի հանդեպ մեր ժողովրդի վերաբերմունքը ոչ թե կեցվածք է կամ տուրք ժամանակին, այլ կեցություն է և գոյության ձև։ Հայ մարդը գրքի պաշտամունքը փայել-փայփայել, պահել-պահպանել և փոխանցել է սերնդեսերունդ։ Փետրվարի 19-ը Մեծն Հայորդու` Հ. Թումանյանի ծննդյան օրն է։ Այսօր նաև գիրք նվիրելու օրն է։ Ջրվեժի միջնակարգ դպրոցում շարունակելով Թումանյանական օրերին նվիրված միջոցառումները` այսօր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մ. Դումանյանը և 10բ դասարանի աշակերտները ներկայացրին Հ. Թումանյանի` գրքի նկատմամբ ունեցած բացառիկ սիրո և խորին ակնածանքի մասին։ Հավատարիմ մնալով ամենամյա ավանդույթին` ցերեկույթն ավարտվեց միմյանց գիրք նվիրելով, քանզի յուրաքանչյուր հայորդի ընթերցասիրությամբ հաստատում է իր հավատարմությունը կարդալու` մեր ազգային արժեքի նկատմամբ։

Կոտայք, գ. Ջրվեժի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.