News

Մայրենի բարբառ Վիկտորինա-միջոցառում

Educational 2019-02-26

ԱՍՏԾՈ ՀԵՏ ԽՈՍԵԼՈՒ ՄԻԱԿ ԼԵԶՈՒՆ ՀԱՅԵՐԵՆՆ Է: Ջ․Բայրոն Մայրենի լեզվի Միջազգային օրը Հայաստանի Հանրապետությունում նշվում է 2000 թվականից։ Այդ նշանակալից օրը ավանդույթ է դարձել նաև Ջերմուկի Մաքսիմ Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցում՝ տարաբնույթ միջոցառումների ձևով։ Միջոցառմանը ներկա էին ուսուցիչներ, ծնողներ, քաղաքապետարանի ներկայացուցիչներ, հյուրեր, աշակերտներ։ Իր բացման խոսքում ուսուցչուհին(հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ա.Ալեքսանյան) ներկայացրեց փոքրիկ պատմական ակնարկ: 1999 թ․ին ՅՈՒՆԵՍԿՈ-ն փետրվարի 21-ը հռչակեց Մայրենի լեզվի միջազգային օր՝ ի նպաստ լեզուների իրավունքների ճանաչման և գործառության աջակցման։ Ըստ ՅՈՒՆԵՍԿՈ-ի արդյունքների՝ մոտ 6000 լեզու կորստի մատնվելու եզրին է։ Այս օրը նաև հավերժացնում է այն քաղաքական պայքարը, որը մոտ 60 տարի առաջ մղվել է բենգալերենը առանձին լեզու ճանաչելու համար։ Աշակերտները իրենց հստակ պատասխաններով մեծ բավականություն պատճառեցին նաև հանդիսատեսին։ Նրանք թափանցել էին մայրենի լեզվի գաղտնարանները, բառերի խորհրդավոր աշխարհը, գտել օտարամուտ բառերի հայերեն համարժեքը, խոսքի «համեմունք» դարձած իմաստուն դարձվածքներն ու շրջասությունները և այդ ամենը հավերժացրին մեր մեծ գրողների հրաշալի բանաստեղծություններով, ովքեր ներբողել են ոսկեղենիկ մայրենին։ Տպավորությունն այնպիսին էր, որ հույս կարելի է կապել այս սերնդի հետ՝ ազգայինը պահելու, պահպանելու գործում։ Հայոց և օտար լեզուների մասնախմբի նախագահ Հ․Հարությունյան։

Վայոց Ձոր, ք. Ջերմուկի Մ. Գորկու անվ. թիվ 1 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.