News

Այն ազգը, որ գիր ունի, անկասկած է՝ մահ չունի

Educational 2019-02-25

2019 թ. փետրվարի 21-ին Լճաշենի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի VIա դասարանում (դասղեկ՝ Ս. Սիմոնյան) կազմակերպվեց դաս-ցերեկույթ՝ «Այն ազգը, որ գիր ունի, անկասկած է՝ մահ չունի» խորագրով: Միջոցառումն սկսվեց Տիգրան Մեծի պատգամով. «Ինձանից հետո դու երկու զենքով պիտի պահես երկիրը: Այդ զենքերն են՝ հայոց լեզուն և հայկյան սուրը: Հիշի՛ր, տղա՛ս, դու կարող ես սուրը պատյանի մեջ դնել, վերստին հանել: Կոտրվելու դեպքում նորը կռել: Սակայն, եթե սխալվես ու հայոց լեզուն դնես պատյանի մեջ, այլևս չես կարող հանել և ոչ էլ ստեղծել նորը: Ամեն ինչ կարելի է կառուցել, վերագտնել բոլոր կորուստները, բայց եթե կորցնես մայրենին, կկորցնես և՛ քեզ, և՛ վարքը հայոց մեծաց, և՛ Հայքը համայն, և՛ ապագան մեր Հայկյան երկրի » : Հնչում է երաժշտությունը և երաժշտության ներքո ասմունքում ու երգում են <<Ես իմ անուշ Հայաստանի>>, <<Իմ հայ լեզու, իմ մայր լեզու>>, <<Ապրեց մեր լեզուն>> : Դու սեր առաջին, առաջին մորմոք, առաջին աղոթք… Որ տառապանքով փոխվեցիր բառի ու դարձար լեզու… Ու երբ <<Հայրենիք >> անունը տվին հողին այս քարոտ, <<Մայրենի>> դրինք անունը քո>> Միջոցառումն ավարտվեց Ս. Կապուտիկյանի երդում պատգամով. <<Ժամանակի ակունքներից ես գալիս դու, իմ հա՛յ լեզու, դարերի լեռնապարերի վրայով: Հայկյան նետի սույլ ու շառաչը կա քո մեջ, Ավարայրի վրա կանգնած աղոթք- աղաղակի սաստկությունը: Դու՝ փիղ ու բաբանի զարհուրանքին դիմադիր հառնած անկործանելի պարիսպ, Զվարթնոց տաճարի չեղծված, չավերված սկզբնապատկեր: Դաս – ցերեկույթն ամփոփեց դպրոցի տնօրեն Ա. Մուրադյանը և հորդորեց գեղեցիկ ու գրագետ խոսել, շատ կարդալ և պահպանել ոսկեղենիկ մայրենին: Ծ. Կարապետյան Սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ

Գեղարքունիք, գ. Լճաշենի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.