News

Մայրենիի օրը՝ Արճիսի միջնակարգ դպրոցում

Educational 2019-02-22

Տավուշի մարզի Արճիսի միջնակարգ դպրոցում փետրվարի 21-ին նշվեց Մայրենիի օրը,որը կրում էր գերմանացի հայագետ Հյուբշմանի խոսքերը ՝ <<Ո՜վ հայերեն,լեզուներից ամենագեղեցիկն ես>>: Աշակերտները ստեղծել էին պաստառ <<Թե մորդ անգամ մտքիցդ հանես,քո մայր լեզուն չմոռանաս>> վերնագրով: Գրադարանավարուհի Մ. Բաղինյանը ևս պաստառ էր պատրաստել << Դու մեր մեծ երթի գավազանակիր>> վերնագրով: Հայոց լեզվի ուսուցչուհի Գ. Ալավերդյանը կազմակերպել էր բաց դաս՝ նվիրված մայրենիին :Աշակերտները դերային խաղով ներկայացրին գրերի ստեղծման պատմությունը, կատարեցին <<Հայր մերը>>,դրանով ցույց տալով,որ հայոց այբուբենը աստվածային ծագում ունի :Ապա աշակերտները մայրենիին նվիրված հայ և օտար մտավորականների ասույթներ ու թևավոր խոսքեր հնչեցրին,ասմունքեցին ու երգեցին մայրենիին նվիրված բանաստեղծություններ ու երգեր: Ուսուցչուհին դասը հետաքրքիր դարձնելու համար ստեղծել էր անկյուն՝ խորագիր դարձնելով Պաուստովսկու հայտնի խոսքերը. <<Մայրենի լեզվին վատ տիրապետողը վայրենի է>>: Անկյունը ամբողջացվել էր աշակերտների ջանքերով ստեղծված մի շարք պաստառներով՝ <<Հայերենը սովորենք հումորով>>,<<Հորդորում ենք տուրք չտալ օտարաբանությանը>>,<<Հայ լեզուն մենք ենք ու կանք>>,<<Այս զարմանահրաշ,արարչագործ հայը>>,<<Օ՜ գրքերի աշխարհը տիեզերք է անեզր>>:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.