News

«Անխելք մարդը» և «Ոսկու կարասը » տիկնիկային ներկայացում

Educational 2019-02-22

«Անխելք մարդը» և «Ոսկու կարասը » տիկնիկային ներկայացումները Լճաշենի միջնակարգ դպրոցում ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի 1-4-րդ դասարաններում <<Տիկնիկային թատրոն>> արտադասարանական խմբակը /խմբակավար՝Հերմինե Առաքելյանը/ փոքրիկ հանդիսատեսի դատին ներկայացրեց Հովհ. Թումանյանի «Անխելք մարդը» և «Ոսկու կարասը» ներկայացումները՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին: Անշունչ տիկնիկներն աշակերտների ձեռքերում կենդանացել էին, կյանք առել: «Փոքրիկ դերասանները» ներկայացրին անխելք մարդուն, գեղեցիկ աղջկան… Բեմական կահավորանքն ու ինքնաշեն բնապատկերներն ամբողջացնում էին ներկայացումը: Այն ունեցավ դաստիարակչական նշանակություն: Աշակերտները ջերմ ժպիտներ ու երկարատև ծափահարություններ պարգևեցին «փոքրիկ դերասաններին»: Դպրոցի տնօրեն Ա. Մուրադյանն իր սրտի ջերմ խոսքն ուղղեց «Տիկնիկային թատրոն» խմբակին և խմբակի ղեկավար Հ. Առաքելյանին՝ նրանց մաղթելով գեղեցիկ ներկայացումներ ու հետաքրքիր դերեր: Հ.Թումանյանի հեքիաթները հավերժական խորհրդանիշներ են և երբեք չեն հնանում ու խամրում ,իսկ հեքիաթի հերոսները ընթերցողի մեջ սերմանում են մարդկային վեհ արժեքներ՝ ազնվություն, աշխատասիրություն, բարություն, հայրենասիրություն, սեր… Տնօրենի՝ մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ՝ Ն. Դավթյան

Գեղարքունիք, գ. Լճաշենի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.