News

Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոց

Educational 2019-02-21

Մեր մեծասքանչ հայոց լեզուն Փետրվարի 21-ը արդեն մի քանի տարի նշվում է որպես Մայրենիի օր: Հայոց լեզուն աշխարհի հնագույն և զարգացած լեզուներից է, և Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցում մեծ շուքով ևս նշվեց Մայրենիի օրը: Կազմակերպիչը 10-րդ դասարանն էր (ուսուցչուհի` Անահիտ Ավետիսյան): Միջոցառմանը ներկա էին նաև այլ դասարանների աշակերտներ: Անցկացվեց մրցույթ` «Երդում մայրենի լեզվին» խորագրով: Թեման 5-րդ դարն էր, հայոց միջնադարը մինչև 18-րդ դար: Հնչեցին բանաստեղծություններ, կատարվեցին հետաքրքիր ու բովանդակալից մրցութային առաջադրանքներ: Տոնի առթիվ աշակերտներին շնորհավորեց դպրոցի տնօրեն Լիաննա Մկրտչյանը:

Գեղարքունիք, ք. Սևանի ա/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.