News

ԱՆՄԱՀ ԼՈՌԵՑԻՆ

Educational 2019-02-20

Փետրվարի 19-ին Ծովագյուղի Մուրացանի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ ցերեկույթ՝ <<Հեքիաթ, հեքիաթ, պապս է...>> խորագրով՝ նվիրված Հովհաննես Թումանյանի 150 ամյակին։ IVա դասարանի աշակերտները դասվար Ս. Մինասյանի և ուսուցչուհի Ա. Հարությունյանի նախաձեռնությամբ ներկայացրեցին մեր ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանին և նրա անզուգական արվեստը՝ նշելով, որ նա ոչ միայն մանկագիր էր, քաղաքական գործիչ, այլ նաև հոգատար և սրտացավ հայր։ Թումանյանական շնչով բեմականացրեցին 《Սուտլիկ որսկանը》, 《Տերն ու ծառան》, 《Ձախորդ Փանոսը》,《Կիկոսի մահը》հեքիաթները՝ ընդգծելով բարու հավերժական ու տիրական լինելը, չարի խորտակումը։ Ասմունքեցին, երգեցին, տրամադրությունը, իրոք, թումանյանական էր, ապրեցնող։

Գեղարքունիք, գ. Ծովագյուղի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.