News

Նվիրենք միմյանց գրքեր և արթուն պահենք մեր մեջ ընթերցողին

Educational 2019-02-19

Գիրք ընթերցելը ժամանակակից է, գիրքն էլ լավագույն նվերն է՝ ցանկացած տոնին: Վերջին տարիներին ընթերցանության և գրքերի նկատմամբ հետաքրքրությունն աճել է. գրականագետները, գրախանութների ղեկավարներն ու ընթերցասերները փաստում են՝ Գիրք նվիրելու օրը տոն է բոլորի համար: Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին ավանդաբար անցկացվող տոնը մեծ ժողովրդականություն է վայելում և մեծ արձագանք է գտել հանրության շրջանում: Լճկաձորի հիմնական դպրոցում օրվա կապակցությամբ տեղի ունեցան մի շարք միջոցառումներ, դպրոցի բոլոր աշակերտները և ուսուցիչները գրքեր նվիրեցին միմյանց։ Տարրական դասարանցիները /դասվարներ՝ Ա. Խաչիկյան, Լ. Ջավախյանը և Տ. Բրոյանը/ նույնպես կազմակերպել էին միջոցառում ,որի նպատակն էր դեռ ցածր տարիքից երեխաների մեջ սեր սերմանել գրքի նկատմամաբ:

Տավուշ, գ. Լճկաձորի հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.