News

ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼՈՒ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Educational 2019-02-19

Անթաքույց փաստ է, որ մեզնից շատերը գրքի հետ բարեկամացել են Թումանյանի հեքիաթներ կարդալով: Ահա այս խորհրդով Կապանի N5 հիմնական դպրոցի գրադարանի հյուրերն էին տարրական դպրոցի 2ա,2բ, 3ա, 3բ, 4ա,4բ, 4գ դասարանները: Գրադարանավարուհի Գայանե Հարությունյանը համագործակցելով դասվարներ Գ. Հարությունյանի, Ա. Աբրահամյանի, Ա. Հարությունյանի, Ա.Ալթունյանի, Ջ. Հովհաննիսյանի, Մ. Սահակյանի, Հ. Հակոբյանի հետ, համադասել է Հովհաննես Թումանյանի <<Սուտասանը>> , <<Անբան Հուռին>>, <<Բարեկենդանը>> <<Կիկոսի մահը>>, <<Անխելք մարդը >> , <<Քաջ Նազարը>> հեքիաթները, գրադարանում ստեղծել հոգևոր կամուրջ և կոլորիտ Մեծ լոռեցու ու 21-րդ դարի մանուկների միջև: Վերջում միջին դասարանների աշակերտները հնչեցրին քառյակներ, բանաստեղծություններ, համեմեցին երգ ու պարով: Օրն ավարտվեց Թումանյանական օրհնանքով:

Սյունիք, ք. Կապանի թիվ 5 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.