News

Միջոցառում` Գյումրու թիվ 7 հիմնական դպրոցում

Educational 2013-10-21

Ս.թ. հոկտեմբերի 17-ին Գյումրու թիվ 7 հիմնական դպրոցի 1-ին «գ» դասարանում տեղի ունեցավ բաց դաս՝ «Ա ա» հնչյուն տառերի ուսուցումը թեմայով:
Դասի նպատակներն էին` թեմատիկ նկարի շուրջ զրույցի միջոցով բանավոր խոսքի զարգացումը, թեմատիկ նկարների «ընթերցումը», զննական պարագաներով տառերի ցուցադրումը: Դասարանը գեղեցիկ կահավորված էր՝ համագործակցային դասին բնորոշ ձևով հետաքրքրություն առաջացնող իրեր, առարկաներ, խաղալիքներ, նկարներ, գծային բառապատկերներ:
 
 Գրատախտակի կողքին Մ. Մաշտոցի նկարն էր և այբուբենը:Սեղանները դասավորված էին կիսաշրջանաձև, իսկ կենտրոնում այբուբենի ծառն էր՝ տառապտուղներով, որոնք գունավոր լույսեր էին արձակում: Հնչում էր Վիվալդիի «Տարվա եղանակներ» ստեղծագործությունը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.