News

Մենք նշում ենք Սբ. Սարգսի տոնը...

Educational 2019-02-18

Երիտասարդների բարեխոս Ս. Սարգիս զորավարի հիշատակության օր Այս հրաշալի տոնին էր նվիրված միջոցառումը,որը կազմակերպել էր 6֊րդ <Բ> դասարանի դասղեկ Ա.Հարությունյանը։Միջոցառմանը ներկա էր Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու քահանա Արսեն Տեր Համբարձումյանը։ Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով և Տեր Արսենի խոսքով։ Աշակերտները մեծ սիրով և ոգևորությամբ ներկայացրեցին ամենասիրված սրբերից մեկի անցած ուղին,տոնի նշանակությունն ու խորհուրդը։Թե ինչպես է նա իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեության։ Աշակերտները նշեցին զորավարի խոսքը. «Երկրպագելի է մեկ Աստված` Ամենասուրբ Երրորդությունը, ով ստեղծել է երկինքն ու երկիրը: Իսկ կրակը կամ կուռքերը ի բնե աստվածներ չեն, հողեղեն մարդը դրանք կարող է փչացնել»: Ս. Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդություն է: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն դիմում են սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված:Երեխաները ներկաներին բաժանեցին աղի բլիթներ որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի հայտնվելը։ Աշակերտները տոնի առթիվ միմյանց բացիկներ և քաղցրավենիք նվիրեցին:

Կոտայք, ք. Նոր Հաճնի թիվ 3 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.