News

Ստեղծվել է Wi-Fi արտադրող առաջին լամպը

Featured 2013-10-21

Մի խումբ չին գիտնականների ջանքերի շնորհիվ ստեղծել է աշխարհում առաջին լամպը, որ լուսավորելուց բացի արտադրում է նաև Wi-Fi ինտերնետ:
Շանհայի Ֆուդան համալսարանի մասնագետները ստեղծել են նոր տեխնոլոգիայի դեռևս նախատիպը: Այն ստացել է Li-Fi անվանումը։
 
Գիտնականները պնդում են, որ միկրոչիպով համալրված լուսարձակող դիոդային լամպը, որն օգտագործում է լույսի հաճախականությունը, շատ ավելի լավ է աշխատում, քան Չինաստանում գործող անկապ լարը։
 
Այն Wi-Fi-ի ազդակ է արտադրում՝ 150 մեգաբայթ/վայրկյան արագությամբ։ Լամպի Wi-Fi-ին կարող է միանալ մինչև 4 սարք։
 
Հաջորդ ամիս գիտնականները կներկայացնեն լամպի առաջին խմբաքանակը, որը բաղկացած կլինի 10 նմուշից։
 
Աղբյուրը` www.tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.