News

Տյառնընդառաջի տոնի խորհուրդը

Educational 2019-02-15

ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի Յա.Զարոբյանի անվան N2 հիմնական դպրոցում 2019 թվականի փետրվարի 14-ին կազմակերպվեց Տյառնընդառաջի տոնին նվիրված միջոցառում-ցուցահանդես: Միջոցառումը համադպրոցական էր, մասնակցում էին 1-9-րդ դասարանների բոլոր աշակերտները: Յուրաքանչյուր դասարան հանդես եկավ տոնի խորհուրդը ներկայացնող սեղանով: Սեղանները յուրահատուկ և տարբերվող էին՝ մեկը ցուցադրում էր հայկական կոլորիտը, մյուսը՝ ավանդականն ու ժամանակակիցը: Միջոցառումն ուղեկցվեց երգ ու պարով: Աշխատանքներն արժանացան տնօրինության բարձր գնահատականին, և տարբեր անվանակարգերում բոլոր դասարանները պարգևատրվեցին պատվոգրերով: Միջոցառման վերջում վառվեց Տյառնընդառաջի ավանդական խարույկը:

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 2 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.