News

Կրակ դե Շևալյե ամրոցում հայտնաբերվել է գաղտնի սենյակ

Featured 2019-02-14

Սիրիական Հոմս նահանգում գտնվող հինավուրց Կրակ դե Շևալյե ամրոցում հնագետները հայտնաբերել են գաղտնի սենյակ: Ամրոցի միջանցքները մաքրելիս պատի մեջ ճեղք է հայտնաբերվել, իսկ դրա ետևում՝ բաց տարածություն: Պատի շարվածքը քանդելուց հետո ի հայտ է եկել նախկինում անհայտ սենյակը: Այնտեղ քարե պնակներ ու վառարան է եղել: Ըստ մասնագետների՝ սենյակը նախատեսված է եղել ներքնազգեստները լվանալու կամ գինի պատրաստելու համար: Հավանական է, որ այն պատով փակած լինեն մամլուքները ամրոցը գրավելուց հետո: Սենյակի քարերի նմուշներն ուղարկվել են փորձաքննության: 2013թ.-ին ահաբեկիչները գրավել էին ամրոցը, իսկ 2014թ.-ին սիրիական բանակն այնտեղից քշել էր զինյալներին: Անցած տարվանից ամրոցը կրկին բաց է այցելուների համար: Կրակ դե Շևալյե ամրոցը միջնադարյան պահպանված կարևորագույն ամրոցներից է և ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Աղբյուրը՝ Tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.