News

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է Հնդկաստանի Առողջապահության նախարարության պատվիրակությանը

Educational 2013-10-18

Հոկտեմբերի 17-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հնդկաստանի Առողջապահության և ընտանիքի բարեկեցության նախարարության պատվիրակությանը:
Պատվիրակության կազմում ընդգրկված են եղել Առողջապահության և ընտանիքի բարեկեցության նախարարության միջազգային համագործակցության դեպարտամենտի տնօրեն Դոկտոր Վիշվաս Մեհտան (պատվիրակության ղեկավար), Հնդկաստանի բժշկական խորհրդի նախագահ Դոկտոր Ռ.Կ. Շրիվաստավան և Հնդկաստանի բժշկական խորհրդի ղեկավար մարմնի անդամ Դոկտոր Ռաջա Բաբու Պանվարան:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են բժշկական կրթության որակավորումների փոխադարձ ճանաչման և Երևանի Պետական բժշկական համալսարանում սովորող հնդիկ ուսանողների ուսման և կեցության պայմաններին վերաբերող հարցերը:
 
Կարևորելով հայ-հնդկական կրթական համագործակցությունը, ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը հույս է հայտնել, որ արդեն ձևավորված ավանդական կապերը նոր զարգացում կունենան: Նշելով, որ ԵՊԲՀ-ում այժմ ուսանում է շուրջ 700 հնդիկ ուսանող, սակայն Հնդկաստանում բժշկական կրթության պահանջարկն համեմտաբար ավելի մեծ է՝ հնդկական կողմը առաջարկ է ներկայացրել Հնդկաստանի քաղաքացիների համար բժշկական համալսարանի կրթական ծրագրերն առավել մատչելի ու թափանցիկ դարձնել: Նախարարը նշել է, որ ՀՀ կառավարությունն առաջնային է համարում օտարերկրյա դիմորդների և ուսանողների ներգրավումը Հայաստանի բարձրագույն կրթական հաստատություններում և պատրաստ է քննարկել բոլոր հարցերն ու առաջարկվող արդյունավետ լուծման տարբերակները: Ներկայացնելով մասնավորապես Հայաստանում բժշկական կրթության համակարգը՝ նախարարն ընդգծել է, որ գնի ու որակի համադրելիության տեսանկյունից Հայաստանի բժշկական կրթության համակարգն մրցունակներից մեկն է աշխարհում:
 
Աղբյուրը` www.edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.