News

«Կանաչ օր»` Երևանի Ա.Հովհաննիսյանի անվան թիվ 194 դպրոցում

Educational 2013-10-17

Ս.թ. հոկտեմբերի 15-ին, Երևանի Ա.Հովհաննիսյանի անվան թիվ 194 դպրոցում տեղի ունեցավ «Կանաչ օր դպրոցում» խորագրով միջոցառումը:
Նախաձեռնության նպատակն էր` երեխաների մեջ հոգածություն սերմանել շրջակա միջավայրի նկատմամբ և մատնանշել շրջակա միջավայրի պահպանության բնապահպանական նշանակությունը:
 
Միջոցառման մասնակից 170 աշակերտներին ներկայացվեցին կլիմայի փոփոխության հիմնախնդիրները և յուրաքանչյուրի մասնակցության կարևորությունը այդ խնդրի լուծման գործընթացում:
 
Միջոցառման շրջանակներում երեխաները մասնակցեցին «Մեր մոլորակի ապագան» խորագրով նկարների մրցույթին, որի հաղթողները պարգևատրվեցին նվերներով: Այնուհետև աշակերտներին հնարավորություն տրվեց` կառուցել իրենց պատկերացրած երևակայական «Կանաչ քաղաքը»:
 
Արդի հիմնախնդիրների վերաբերյալ ճանաչողական այս միջոցառումը աշակերտների համար ուսուցման զվարճալի ձև է, որը կկիրառվի նաև մյուս դպրոցներում:
 
Միջոցառումն ավարտվեց ծառատունկով և հյուրասիրությամբ:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.