News

Բաց դաս հայոց պատմությունից

Educational 2019-01-31

Սևանի №4 հիմնական դպրոցում սկսվել են մեթոդմիավորումների միամսյակները: Օրերս բաց դաս անցկացվեց VII դասարանում՝ ‹‹Բագրատունյաց թագավորության թուլացումը›› թեմայով: (ուս. Նունե Պետրոսյան): Դասը սկսվեց զրույցով: Այնուհետև խմբային աշխատանքի միջոցով աշակերտները պատրաստեցին Բագրատունյաց թագավորների գործունեությունը ամփոփող պաստառներ, որոնք ներկայացվեցին ‹‹Շրջագայություն պատկերասրահում›› մեթոդով: Ներկաները գեղագիտական հաճույք ստացան Մարիամի ‹‹Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ›› երգի կատարումից: Նոր նյութի ուսուցումը՝ ‹‹Թագավորության թուլացումը››, բացատրվեց հանգամանորեն՝ ‹‹Ապագայի անիվի›› կիրառմամբ: Դասն ամփոփվեց հարց ու պատասխանի՝ ‹‹Մտքերի քարտեզագրման›› մեթոդի միջոցով: Ճիշտ ընտրված մեթոդները դասը դարձրին ավելի հետաքրքիր, ուսանելի, իսկ աշակերտների ակտիվությունը, աշակերտների տեղեկացվածությունը ցույց տվեցին նրանց ստացած կայուն և խորը գիտելիքների առկայությունը:

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 4 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.