News

Տոկիոյում կայացավ Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված համերգ

Featured 2013-10-17

Ս.թ. հոկտեմբերի 15-ին Տոկիոյի Գինզա կենտրոնի Օջի համերգասրահում տեղի ունեցավ Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված համերգ:
Միջոցառման մեկնարկին ներկաներին ողջունել է Ճապոնիայում Հայաստանի դեսպան Հրանտ Պողոսյանը՝ խոսելով համաշխարհային արվեստում կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ավանդի և սերունդներին փոխանցած ժառանգության մասին:
 
Համերգի ընթացքում հնչեցին Արամ Խաչատրյանի և Կարեն Խաչատրյանի ստեղծագործությունները` անվանի երաժիշտներ՝ դաշնակահար Արմեն Բաբախանյանի, թավջութակահար Արամ Թալալյանի և դաշնակահար Ջուլիետա Վարդանյանի կատարմամբ:
 
Համերգն ունկնդրել են Ճապոնիայի պետական կառույցների պաշտոնյաներ, դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, Ճապոնիա - Հայաստան ընկերակցության, ճապոնահայկական բարեկամության միության անդամներ, դասախոսներ, արվեստագետներ, լրագրողներ:
 
Աղբյուրը` panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.