News

Օրինակելի դաս՝ Ես և շրջակա աշխարհը առարկայից

Educational 2019-01-21

Ստեփանավանի N 1 հիմնական դպրոցի դասվար Սահականուշ Հարությունյանը անցկացրեց «Բնությունը տարվա տարբեր եղանակներին» թեմայի ամփոփման օրինակելի դաս՝ 3-րդ դասարանում: Կատարվեց խմբաբաժան, այնուհետև՝ տարվա եղանակների թեմային նվիրված շնորհանդես, որի ընթացքում երեխաները խոսեցին տարվա եղանակների մասին, մեկնաբանեցին, թե ինչպես են առաջանում տարվա եղանակները, ինչ փոփոխություններ են կատարվում տարվա յուրաքանչյուր եղանակի: Երեխաները գտան տարվա եղանակների մասին հանելուկների պատասխանները, նշեցին տարվա յուրաքանչյուր եղանակի տոները: Ուսուցչուհին օգտագործեց մտագրոհի, հարց ու պատասխանի, քարտեզագրման մեթոդները, կարողացավ հասնել այն բանին, որ երեխաները եզրահանգում կատարեն և նշեն, թե ինչ իրավունքներ և ինչ պարտականություններ ունեն մարդիկ բնության նկատմամբ: Դասի ընթացքում հնչեցին նաև երգեր ու բանաստեղծություններ տարվա եղանակների մասին և դասն ավելի հարստացավ տեխնիկական միջոցների օգնությամբ ցուցադրված նկարներով: Պահպանվեց դասի դաստիարակչական կողմը, մարդու բնության հետ միաձույլ ապրելու գաղափարը:

Լոռի, ք. Ստեփանավանի թիվ 1 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.